Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը հրապարակ բերելու վերջին փորձը կեղծ է». Արման Բաբաջանյան

Մարտ 05,2019 18:15

«ՀՀ-ի եւ Արցախի ժողովուրդների միջեւ տարանջատումը կեղծ եւ վտանգավոր օրակարգ է, հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը հրապարակ բերելու վերջին փորձը՝ եւս: Դա սադրանք է, որը, սակայն, ունակ է ալեկոծել հանրությանը եւ ուշադրությունը կենտրոնացնել կեղծ սադրանքների վրա: Սադրանքներն ուղղված են ժողովուրդների միասնականությանը»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նրա խոսքով. «Այս ամենը կարող է օգտագործվել այն քաղաքական գործիչների կողմից, որոնք քաղաքականության մեջ առաջնորդվում են պղտոր ջրում ձուկ որսալով: Այդ գործիչների մի մասն ազատության մեջ է, իսկ մի մասը, ի ուրախություն բոլորիս, բանտում»: Հիշեցնենք, որ երգիչ Ռուբեն Հախվերդյանի վերջին հարցազրույցը բուռն քննադատությունների տեղիք էր տվել հանրային-քաղաքական հարթակներում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ քու այս ըսածդ օգտակա՞ր է, իրապէս, մեղմացնելու համար Հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը…

    երբ որ բանտարկուածներու ամենամեծը լայն համակրանք կը վայելէ Արցախի մէջ… մինչ այլ Արցախցիներ նաեւ ենթարկուած են քաղաքական բնոյթ կրող հալածանքներու

    կարծեցինք որ անատակ եւ անճարակ անձինքը միայն իշխանութեան մէջ են… երեւի անոնց պակասը չկայ նաեւ «ընդդիմութեան» մէջ…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031