Լրահոս
Օրվա լրահոսը

Ներհայաստանյան առաջատար առցանց մամուլի ներկայացուցիչները իրավական նյութերում հղում չեն անում օրենքին. «Մեդիա պաշտպան»

Մարտ 05,2019 17:44

2019թ-ի փետրվարին «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուշադրության կենտրոնում է եղել իրավական թեմաների լուսաբանումն առցանց մամուլում։ Մշտադիտարկվել է 35 առաջատար կայք։ Դրանք ընտրվել են միջազգային անալիտիկ ծրագրերի միջոցով։

Նյութերի համար ընտրվել է 3 կատեգորիա՝ լուր / վերլուծություն / կարծիք

Բացի այդ, նյութերը սեգմենտավորվել են նաև որպես` բացասական / դրական / չեզոք

Բացասական են այն հոդվածները, որոնք չեն պարունակում իրավական հիմնավորումներ և բազմակողմանի լուսաբանված չեն, դրական են իրավական հիմնավորում պարունակող նյութերը, չեզոք են՝ բազմակողմանի լուսաբանվածները, ինֆորմացիոն լուր պարունակող և որևէ կողմին նախապատվություն չտվող հոդվածները։

Ուշադրություն է դարձվել այն թեմաներին, որոնք ունեցել են հասարակական հնչեղություն կամ քաղաքական գործընթացների մաս են կազմել։

Նշված ժամանակահատվածում մշտադիտարկվել է 9977 հոդված։

Գրաֆիկով (տե՛ս Գր. 1) ներկայացված է ընտրված կատեգորիաների և սեգմենտների արդյունքների համադրմամբ ստացված պատկերը։ Գրաֆիկը ներկայացնում է X և Y կոորդինատային առանցք, որտեղ հորիզոնական կոորդինատը սեգմենտն է (դրական/ բացասական/չեզոք), իսկ ուղղահայացը՝ կատեգորիան (լուր/վերլուծություն/ կարծիք)։ Հաշվարկների ընթացքում դրական և վերլուծություն տարբերակիչները նշվել են (+) նշանով, բացասականը և կարծիքը (-) նշանով, չեզոքն ու լուրը (0) թվանշանով։

Գրաֆիկից կարելի է հետևություն անել, որ ներհայաստանյան առաջատար առցանց մամուլի ներկայացուցիչները իրավական նյութերում հղում չեն անում օրենքին։

Բացի այդ, իրավական վերլուծությունը գրեթե բացակայում է, կարծիքները գերակշռող են։ Հետևաբար, կարելի է արձանագրել, որ հայաստանյան առաջատար առցանց մամուլը առաջնահերթություն է տալիս հավանումներին, դիտումներին, այլ ոչ թե անաչառ լուսաբանմանը։

(Գր. 1)

Ներկայացնում ենք կայքերի ռեյտինգները ըստ տեղերի, որտեղ 1 թվի ներքո գտնվող լրատվականը համարվում է ամսվա կտրվածքով լավագույն արդյունք ունեցողը, 35-րդի ներքո վատագույն արդյունք ունեցողը։

Անաչառ լուսաբանման վարկանիշը

  1. Armenpress.am
  2. Azatutyun.am
  3. Medamax.am
  4. Panarmenian.net
  5. Hayastan24.com
  6. Shamshyan.com
  7. Iravaban.net
  8. Hetq.am
  9. Lragir.am
  10. Armtimes.com

 

  1. A1plus.am/ 12 .Asekose/ 13. Factor.am/ 14. Yerkir/ 15. Aysor.am/ 16. Panorama.am/ 17. Past.am/ 18. Pastinfo.am/ 19. Aravot.am/ 20. Armday.am/ 21. Tert.am/ 22. Operativ.am/ 23. Lurer.com/ 24. Armlur.am/ 25. Blognews.am/ 26. 7or.am/ 27 .zham.am/ 28. Yerevan.today/ 29. Mamul.am/ 30. 1in.am/ 31. Hraparak.am/ 32. 168.am/ 33. slaq.am/ 34. news.am/ 35.Hayeli.am

Հ.Գ. Մեդիա Պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել իրադարձությունները, մասնավորապես, խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն ու կողմնակալ մոտեցումներ կարժանանան կոշտ գնահատականի։

«Մեդիա պաշտպան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031