Մարտի 2-ին տեղի ունեցավ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների՝ երկու տասնյակից ավելի խմբագիրների ու սեփականատերերի հանդիպումը, որի նպատակը ոլորտում ծառացած խնդիրների շուրջ քննարկումն էր, միասնական մոտեցում ձևակերպելը։
Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց, մասնավորապես, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտությանը, առանձին խնդիրների։ Ձևավորվեց աշխատանքային խումբ, որը, ոլորտի մասնագետների ու իրավաբանների հետ միասին՝ կմշակի ու առաջարկությունների փաթեթ կներկայացնի պատկան մարմիններին։
Այս կապակցությամբ կազմվել է նաև հետևյալ հայտարարությունը, որին կարող են միանալ բոլոր շահագրգիռ լրատվամիջոցները.
«Հայաստանյան ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ դեռևս 2016թ. հանդես էին եկել «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, հաշվի առնելով, մասնավորապես, առցանց մեդիայի ու ոլորտի առջև ծառացած մարտահրավերների առկայությունը։ Այսօր ևս ԶԼՄ-ները միակարծիք են, որ մեդիաոլորտի բարեփոխման նախաձեռնության հեղինակը՝ որպես անմիջական շահառուներ, առաջին հերթին պետք է լինեն լրատվամիջոցները և լրագրողները։
Հիմք ընդունելով այս մոտեցումը՝ քննարկման արդյունքում կազմվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է նշված խնդիրների կարգավորմամբ և ձևակերպելու է մամուլի ազատության, լրատվամիջոցների գործունեության սահմանները, մասնակցելու է օրենսդրական փոփոխությունների մշակմանը։
Շահագրգիռ անձինք կամ կազմակերպություններն իրենց առաջարկները կարող են ներկայացնել աշխատանքային խմբին, որի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի հաջորդիվ։
ԶԼՄ-ների ղեկավարները պատրաստակամ են շարունակելու հանդիպում-քննարկումների շարքը՝ միասնական պլատֆորմ և լրատվամիջոցների բոլոր խնդիրների լուծման հարցում միասնական դիրքորոշում ձևավորելու համար»։
1. Ֆլորա Նախշքարյան «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
2. Հակոբ Ավետիքյան – «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
3. Աննա Իսրայելյան – Առցանց «Առավոտի» խմբագիր
4. Սաթիկ Սեյրանյան – «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
5. Արմինե Օհանյան – «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am կայքի գլխավոր խմբագիր
6. Արմենիկա Կիվիրյան – NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
7. Տիգրան Հարությունյան – «Նոյյան տապան» լրատվական գործակալության հիմնադիր-տնօրեն
8. Էմանուիլ Մկրտչյան – «ԱՐՄԻՆՖՈ» գործակալության տնօրեն
9. «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսով
10. Մելիք Բաղդասարյան- «ՖՈՏՈԼՈՒՐ» գործակալության տնօրեն
11. Մերուժան Սարգսյան – «Միր» ՄՀՌԸ ՀՀ ազգային մասնաճյուղի տնօրեն
12. Հարություն Հարությունյան – «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն
13. Դավիթ Ալավերդյան – «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր
14. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
15. Դմիտրի Պիսարենկո – «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար
16. Քնար Մանուկյան – «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
17. Հովհաննես Քոսյան -Aysor.am գլխավոր խմբագիր
18. Լիլիթ Թումանյան – «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն
19. Արամ Անտինյան – «Քառյակ» մեդիայի տնօրեն
20. Արտակ Ալեքսանյան «Բանաձև» ընկերության ղեկավար
21. Անժելա Թովմասյան – Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր
22. Սևակ Հակոբյան, Yerevan.today լրատվական -վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
23. newsarmenia.am կայքի գլխավոր խմբագիր Գալինա Դավիդյան
24. Հրանտ Մելիք-Շահնազարյան – Times.am էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
25. Փիրուզա Մելիքսեթյան – «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
26. Արմեն Մինասյան – լրագրող, փորձագետ
27. Ծովինար Խաչատրյան – «Արմդեյլի» (armdaily.am) լրատվական գործակալության տնօրեն
28. Մարիամ Մարգարյան – «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր
29.Կոնստանտին Տեր-Նակալյան – BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր
30. Անի Հովհաննիսյան -Analitik.am կայքի գլխավոր խմբագիր
31. Բորիս Մուրազի – «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
32. Լեւոն Սարդարյան- Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպության նախագահ
33. Լիլիթ Դավթյան-Henaran.am կայքի գլխավոր խմբագիր
34. Արևիկ Սահակյան- Factor.am կայքի գլխավոր խմբագիր
35. Վանիկ Էլիզբարյան- «Պոսկրիպտում Մեդիա»-ի հիմնադիր
Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար