Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ նախկին իշխանավորներ Հայաստանի դեմ են աշխատում». Միքայել Զոլյան

Մարտ 05,2019 16:02

Սպահանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ  պետք է թույլ չտանք, որ ՀՀ-ում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսպես է հասկացել. «Նախկին իշխանությունները հաճախ որոշումներ էին ընդունում` ելնելով իրենց` կոնկրետ մարդկանց, կոնկրետ անձնական շահերից, այլ ոչ թե ՀՀ-ի եւ պետության շահերից: Եվ այդ որոշումները, հաճախ չէին համընկնում ՀՀ-ի շահերին»:

Հստակեցնող հարցին`գործակալները, նախկին իշխանության ներկայացուցիչնե՞րն են, Միքայել Զոլյանը արձագանքեց. «Այդ հարցը պետք է տալ վարչապետին»: Պատգամավորը նկատում է, որ այսօր էլ նախկին իշխանությունների «որոշ ներկայացուցիչներ, որոշ հարցերում Հայաստանի դեմ են աշխատում» եւ փորձում են դրսում տպավորություն ստեղծել, որ Հայաստանում ինչ-որ գործընթացներ են գնում: Նա այդ մեղադրանքն անհասցե չի համարում: Ասում է`ում ուղղված էր, հաստատապես հասկացել են:

Aravot.am-ը խնդրեց հստակեցնել`նախկին իշխանության ո՞ր գործիչներն են Հայաստանի դեմ աշխատում: Միքայել Զոլյանն ասաց, որ չի ցանկանում «շատ խորանալ», քանզի առանց այդ էլ իրենց անընդհատ մեղադրում են նախկին իշխանություններին մեղադրելու համար: Հորդորեց հետեւել լրահոսին եւ նախկինների գործունեությանը եւ ամեն ինչ պարզ կլինի:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031