Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական գազը Հայաստանի համար առավելապես քաղաքական այլընտրանք է. Արտակ Մանուկյան

Մարտ 05,2019 15:34

Իրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել`մեծացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Նման պատրաստակամություն Իրանից հնչում էր ոչ առաջին անգամ. ո՞րն է երաշխիքը, որ հիմա խոսքից գործի կանցնենք`Aravot.am-ի հարցին ի պատասխան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ Հայաստան ներկրված գազի ծավալում իրանական գազի մասնաբաժինը իրականում ավելացել է. 2017-ին Հայաստան մտած գազի ընդհանուր ծավալում իրանական գազի ծավալը կազմել է 16%, 2018-ին՝ ընդհանուր գազի ծավալի 4% ավելացման պայմաններում մեծացել է նաև իրանական գազի մասնաբաժինը՝ 21%:

Նա չի բացառում, որ իրանական գազի մասնաբաժինն ապագայում էլ շատանա:  Բայց, միաժամանակ, Իրանը կառուցում է ԱԷԿ Բուշերում եւ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքում կարող են փոփոխություններ լինել, նվազի էլեկտրաէներգիայի պահանջը:

Հայաստանը «Գազպրոմի» հետ պայմանագիր ունի`մինչեւ 2043 թվականը ռուսական գազի օգտագործման, որում ամրագրված է նաեւ սպառման պարտավորված ծավալ: Արտակ Մանուկյանն ասում է, որ սա հակասություն չի առաջացնում եւ Հայաստանում այսօր ավելի շատ գազ է սպառվում, քան ռուսական կողմի պայմանագրով պարտավորվածությունն է: Մյուս կողմից, իրանական գազը մեր զրուցակիցը Հայաստանի համար առավելապես քաղաքական բաղադրիչ է դիտարկում, քանի որ ռուսական գազի կալորիականությունն ավելի բարձր է եւ եթե սահմանին նույն գնով հնարավոր լինի ձեռքբերել, նախընտրելի է ռուսական գազը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031