ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև Ադրբեջանի և ԵԱՀԿ համագործակցության հնարավորությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:
«Հաջորդ շաբաթ Միրոսլավ Լայչակը կայցելի Երևան, որտեղ նույնպես կքննարկի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը Հայաստանի ղեկավարության հետ: Մենք արդեն մի քանի անգամ հանդիպել ենք և պետք է քննարկենք հարցեր՝ ինչպես պետք է հասնենք համաձայնության»,- ասել է Մամեդյարովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ