Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուրիխանյան. «ԱԺ դահլիճում կան նախկին ուսանողներ, որոնք այս խնդրի պատճառով բուհ չեն ավարտել»

Մարտ 05,2019 15:19

ԱԺ-ն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը», որը հեղինակել է ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նախագիծը ենթադրում է ուսան վարձի վճարման կարգի փոփոխություն: «Վճարովի բուհերում ուսանողները հնարավորություն ունենան ուսման վարձը ոչ թե միանվագ կամ տարին երկու անգամ վճարել, այլ ամսական կտրվածքով: Այս դահլիճում էլ կան նախկին ուսանողներ, որոնց պարագայում այս խնդրի պատճառով բուհերը դադարեցրել են նրանց հետ պայմանագիրը, եւ նրանք չեն կարողացել բուհ ավարտել: Հարյուրավոր դիմում-նամակներ եմ ստացել ուսանողների կողմից, որոնք կարեւորում են այս օրինագիծը»,-հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:

Նա նշեց. «Եթե կասկածող կա, կարող եմ այս ամբիոնից դադարեցված պայմանագրեր եւ հեռացված ուսանողների անուններ ասել»:

Պատգամավորի պնդմամբ՝ ուսանողները գործող կարգավորմամբ հնարավորություն ունեն դիմել բուհի ղեկավարությանը եւ ստանալ թույլտվություն՝ վարձը ամսական կտրվածքով վճարելու, սակայն Ուրիխանյանի տեղեկություններով՝ որոշ բուհերի ղեկավարություններ չեն համաձայնում՝ մի շարք պատճառներով:

Պատգամավորը նաեւ վստահեցրեց, որ որոշ բուհերի ղեկավարներ սրտնեղել են օրենքից բխող հնարավոր հաշվապահական խնդիրներից, սակայն Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ դրանք ժամանակավոր են:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն էլ կարեւորեց նախագիծը՝ այն որակելով «ուսանողակենտրոն», սակայն մտահոգություններ էլ մատնանշեց. «Բուհերի ինքնավարության եւ ֆինանսական խնդիրներ են հնարավոր: Արդյոք այսպես չենք միջամտո՞ւմ բուհերի ներքին գործերին եւ արդյոք ֆինանսական կառավարման դժվարություններ չե՞ն առաջանա: Կարծում եմ՝ այդ մտահոգությունները փարատված են»:

Նշյալ օրենքի նախագծի քվեարկությունն ԱԺ-ում տեղի կունենա վաղը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031