Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյան, Հայկ Բաբուխանյան, Կարեն Բեքարյան, Գեւորգ Կոստանյան. այս մարդիկ ձեր սահմանումով սորոսականներ են. Լարիսա Մինասյան

Մարտ 05,2019 15:07

«ԵՊՀ-ն մեր հիմնադրամի կողմից ուղղակի ստացել է 822 հազար դոլարի դրամաշնորհ, 218 հազար դոլարի ծրագիր կատարվել է ԵՊՀ-ում մեկ այլ կազմակերպության կողմից: 375 հազար դոլար ստացել է Պետական ճարտարագիտական համալսարանը, 115 հազար՝ Բժշկական համալսարանը»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Հարցին, եթե Արամ Սիմոնյանն այդքան վատ ռեկտոր էր, ինչո՞ւ է հիմնադրամն այդքան մեծ գումարներ տվել պետհամալսարանին, Լարիսա Մինասյանը պատասխանեց. «Հիմնադրամի գործունեությունը երբևիցե և ոչ մի ծրագրում մասնագիտական, բարձրագույն կրթության և կրթական ծրագրերում անձերի հետ կապ չունի: Բարձրագույն կրթությունը մեր ծրագրերում եղել է և կա: Մենք սատարում ենք բարեփոխումներին, սկզբում Բոլոնիայի պետական գործընթացն ենք սատարել և այդ պարագայում ԵՊՀ-ն մեծ դերակատարություն կարող է ունենալ: Մենք չենք հիմնվում մեր ֆինանսավորմամբ՝ հաստատելով կամ ռազմավարություն մշակելով բացարձակապես անձերի վրա, այն անձնական չէ»:

Լարիսա Մինասյանը թվարկեց, որ Ազգային գրադարանին հատկացվել է 574.000 դոլար, Ակադեմիային՝ 140 հազար դոլար: Իսկ հիմնադրամի տարեկան բյուջեն այս տարի 2.7 միլիոն դոլար է:

Լրագրողները հիշեցրին, որ մեղադրանքներ են հնչում, թե ներկայիս կառավարությունում շատ են այսպես կոչված սորոսականները և նրանք Սորոսի շահով են շարժվում, ոչ թե պետական և խնդրանքին՝ հրապարակել ցուցակներ, որտեղ երևում են, թե ովքեր ինչ գումարներ են ստացել, Լարիսա Մինասյանն արձագանքեց. «Ոչ թե կարող ենք հրապարակել այլ դրանք հրապարակված են, որպես ծրագիր, որպես ծրագրի անվանում՝ ղեկավար եւ գումար: Արա Բաբլոյան՝ նախկին ԱԺ նախագահ, պատգամավոր Հայկ Բաբուխանյան, Կարեն Բեքարյան, Գեւորգ Կոստանյան. այս մարդիկ սորոսականներ են՝ ձեր սահմանումով: Մենք որևէ կերպ պատասխանատվություն չենք կրում ծրագրից դուրս կատարված, կատարվող գործունեության համար: Նրանց գործունեությունը եղել է հրապարակային:

Մենք ֆինանսավորել ենք ծրագրեր, որոնք գտել ենք կարեւոր: Մենք հիմա էլ գտնում ենք կարեւոր, որ միջազգային քրեական դատարանը մարդու իրավունքների պաշտպանության կարեւորագույն ինստիտուտն է եւ այդ դատարանին նվիրված գիտաժողովին մենք ֆինանսավորել ենք Հայկ Բաբուխանյանի ուղեւորությունը: Բաբուխանյանը չի կարեւորը, Կոստանյանը չի կարեւորը, կարեւորը այն ծրագրերն են, այն գաղափարներն են, որոնք այդ ժամանակ եւ ընդհանրապես կարեւոր են մեր երկրի համար: Հայկ Ալումյանը շարունակում է մեզնից ֆինանսավորում ստանալ: Հիմա ինքն ակտիվ գրանտ ստացող է, մասնակցում է իրավական քաղաքականության մշակման հետազոտությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031