Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի եւ պատմական գնահատականը պետք է ստանա»

Մարտ 05,2019 14:42

«60 տարի առաջ Արարատյան դաշտավայրի մի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ: Հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն: Այդ հրաշք մանուկը հոյակապ հայկական ընտանիքում ստացել է իսկապես հայեցի կրթություն: Այդ հրաշք մանուկը 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի հսկաներից մեկն է՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Այսօր տոնում ենք նրա 60-ամյակը, հետո կտոնենք 70, 80, 90, 100-ամյակները, բայց միշտ կմնա երիտասարդ, 40 տարեկան Վազգեն Սարգսյանը»,-այսօր Եռաբլուր պանթեոնում սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ասաց, որ իրենք մտերիմներ են եղել:

1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում նիստերի դահլիճում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ սպանվեցին նաեւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը եւ նրա տեղակալներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը: Սպանվեցին նաեւ պատգամավորներ, նախարար: Սպանության համար դատարանի վճռով ցմահ ազատազրկման են դատապարտվել Նաիրի Հունանյանն ու նրա հանցակից 5 անձինք, հանցախմբի մեկ անդամ դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Այդ դեպքերի բացահայտման մասին նախագահն ասաց. «Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի եւ պատմական գնահատականը պետք է ստանա: Պատմականի մեջ մտնում է նաև իրավականը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031