Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյան. «Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերի ներկայության իրավաչափությունը դատարանով է հաստատվելու»

Մարտ 05,2019 13:58

Այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում էր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի 60 ամյակի առիթով: Նա լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք զինված ուժերը 2008-ի մարտի 1-ի դեպքերին ներգրավված են եղել, ասաց.«Զինված ուժերը մարտի 1-ից առաջ կամ մարտի 1-ի դեպքերից հետո արտակարգ իրավիճակ հայտարարելու հետ կապված օգտագործվել են: Այսինքն` ներկա են եղել Երեւան քաղաքում»:

Իսկ թե որքանո՞վ էր դա օրինական կամ անօրինական, հարցին ի պատասխան՝ Տոնոյանն ասաց.«Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերի ներկայության իրավաչափությունը դատարանով է հաստատվելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031