Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Մինասյանը՝ «հեղափոխությունը Սորոսն արեց» շահարկումներին. «Հեղափոխությունը տեղի չէր ունենա, եթե չլիներ հարյուր հազարավոր մարդկանց համախմբումը»

Մարտ 05,2019 13:51

«Ջորջ Սորոսի կողմից բաց հասարակության գաղափարի հանդեպ կա առանձնահատուկ վերաբերմունք: Հայաստանը համարյա մեկ տարվա ընթացքում չտեսնված մեծ նվաճում ունեցավ. ինչ ենք կարողացել անել որպես երկիր, քաղաքացիներ, ժողովուրդ և չգնահատել դա, թույլ տալ վարկաբեկել, սխալ է: Դա միայն ՀՀ հպարտ քաղաքացին չէ, որ գնահատում է»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Նա շեշտեց՝ իրենց նպատակն է ապահովել, հնարավորինս աջակցել հիմնարար բարեփոխումը:

Անդրադառնալով «Ռեսթարթ» նախաձեռնության ֆինանսավորմանը վերաբերող հարցին՝ Լարիսա Մինասյանն ասաց. «Ռեսթարթ» ուսանողական նախաձեռնությանը գրանտ է տրվել 20.000 ԱՄՆ դոլար, ոչ թե 400.000 ԱՄՆ դոլար: Նպատակը գրված է մեր կայքում՝ մասնակցային և իրազեկված մասնակցություն ապահովել բուհի կյանքում, ուսանողներին բուհի կառավարման՝ հաշվետու դարձնելու պրոցեսում: «Ռեսթարթն» իր ստեղծման օրից զբաղվել է հենց դրանով, և վերջերս նաև կազմակերպության ղեկավարը ստացել էր բարձր պարգև միջազգային կազմակերպություն ներկայացնող մի նախաձեռնությունից»:

‘Universal Right Awards 2018’ organized by the U.S. Embassy in Armenia took place at Matenadaran

Հարցին՝ դրամաշնորհի տրամադրման ժամանակ Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջ դրվա՞ծ է եղել, Լարիսա Մինասյանը պատասխանեց. «Ոչ: Նախապայմանների լեզվով մենք չենք խոսում, չենք վերահսկում գործունեությունը ծրագրից դուրս: Ասել, որ «Ռեսթարթը» այս ամենն արել է մեր գրանտի շնորհիվ, նույնն է, որ ասենք պարոն Ալումյանը, որը մեզնից գրանտ է ստանում, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է մեր ցուցումով»:

Հարցին՝ ինչո՞ւ է հիմնադրամը վերջին շրջանում թիրախավորվում, Լարիսա Մինասյանը պատասխանեց. «Մենք անցյալ տարի ունեինք մի իրավիճակ, որը հակառակ ուղղությամբ էր տանում ՀՀ-ն: Հիմա ունենք բացարձակ այլ քաղաքացու կերպար: Հեղափոխությունը եկավ փոխելու այդ գործընթացը, որը ՀՀ-ն տանում էր վերջնական բռնապետական կամ ավտորիտար համակարգ: Հիմնադրամը մշտապես աջակցել է այն գործընթացին, որ քաղաքացին, որը ստի և պրոպագանդայի արդյունքում հասել էր մի վիճակի, որ իրենից ոչինչ կախված չէր, հիմա հասկացել է, որ իրենից կախված է իր երկրի զարգացման տեսլականը և հնարավորությունները: Եվ այն ալիքը, որ հիմա տեսնում ենք՝ ստերի ու պրոպագանդայի, ունի հետևյալ փիլիսոփայությունը, որ մարդիկ չեն արձագանքում սիրուն, ալ արձագանքում են ստին»:

Լարիսա Մինասյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է, ուղղված է հեղափոխության արդյունքում ձեռք բերածի պառակտմանը:

Արձագանքելով այն շահարկումներին, որոնց համաձայն հիմնադրամին կապում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ, Լարիսա Մինասյանը նշեց. «Ամբողջ աշխարհում տեսնում ենք ոչ լիբերալ ժողովրդավարությունների վերելք: Դրանց գործիքը սուտն ու վախը տարածելն է: Նշված մեղադրանքները միանշանակ դասում եմ այդ կարգի ստերին: Հեղափոխությունը տեղի չէր ունենա, եթե չլիներ հարյուր հազարավոր մարդկանց համախմբումը, գաղափարների, արդարության, արդարադատության պահանջը, անպատժելիության մթնոլորտը, բացարձակ լճացման ու քաղաքացու թևաթափման մթնոլորտը, եթե չլիներ հարյուր հազարավոր մարդկանց պոռթկումը ու ցանկությունը փոխելու երկիրն ու իրավիճակը»:

Դառնալով իր դեմ ուղղված մեղադրանքներին, մասնավորապես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական, գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանի կողմից հնչեցված և հարցին՝ չի՞ պատրաստվում դիմել դատախազություն, Լարիսա Մինասյանը պատասխանեց. «Իմ վախճանի մասին լուրերը մեծապես ուռճացված են, կամ էլ մի գյումրեցու անեկդոտ կա՝ լավ է, քիչ մը շուտ է: Ուրիշ մեկնաբանություն չունեմ: Իսկ երկխոսությունը կարելի է վարել և պետք է վարել, բայց, այ, միայն այդ երկխոսությունը վարելու համար նախապայմանների առկայության դեպքում: Դրանք հիմա առկա չեն: Ինչ վերաբերում է դատախազություն դիմելուն, ապա չեմ կարծում, որ պետք է հիմա դրա վրա շատ ուշադրություն դարձնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031