Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը համարյա պատրաստ է

Մարտ 05,2019 13:42

«Կարծում եմ, մեր դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է լինեին ավելի ակտիվ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ-ԵՄ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը`անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի վավերացման մասին հարցին։ Նա կիսում է ընդդիմության այն քննադատությունները, որ վավերացման գործընթացը դանդաղել է: Մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրություններ են նախատեսված: Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, որ այս իրավիճակում 10-ից ավել երկրները, որոնք չեն վավերացրել համաձայնագիրը, «իրենց խորհրդարանական ընտրությունները թողած` մտածեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին»:

Նա կարծում է, որ մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն էլ ավելի ակտիվ պետք է լինեն, քանի որ այժմ արդեն գոնե տարատեսակ գործարարներ չեն ներկայացնում այդ ինստիտուտներն, այլ պրոֆեսիոնալ դիվանագետներ:

Որպես ՀՀ-ԵՄ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, նա ասաց, որ բավականին հանգամանալից քննարկում են ճանապարհային քարտեզը, որը պետք է հաստատվի առաջիկայում. «Պիտի ասեմ, որ, ըստ էության, աշխատանքները, ճանապարհային քարտեզի հետ կապված, կարելի է համարել ավարտված»:

Aravot.am-ի հարցին`ինչո՞ւ վարչապետի Բրյուսել կատարած այցի օրակարգում չկան ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը կամ ճանապարհային քարտեզին վերաբերվող հարցեր, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ հարցը պետք է ուղղել վարչապետի մամուլի խոսնակին. «Ես վարչապետի մամուլի խոսնակը չեմ»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031