Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյան. «Բացառում եմ, որ առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի»

Մարտ 05,2019 13:34

«Ես այդ հնարավորությունը բացառում եմ, որ առանց Հայաստանի հանրապետության համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի»,- այսօր Եռաբլուրում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով օրերս գլխավոր քարտուղարի Բելառուս թեկնածու Ստանիսլավ Զասի հայտարարությանը, թե՝ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել:

Ըստ Տոնոյանի՝ «Ես բացառում եմ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը, ինչ-որ որոշում չի մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում։ Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է՝ ինչպես կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար։ Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս: Կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում»:

Նախարարը վստահեցրեց՝ Հայաստանի արտագործնախարարությունը համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը եւս համապատասխան աշխատանքներ է տանում՝ խնդրի լուծման ուղղությամբ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031