Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գեւորգ Պետրոսյան, ձեզ կոռեկտության կոչ եմ անում, այլապես կոռեկտության դասընթացներ կանցնեք». Արեն Մկրտչյան

Մարտ 05,2019 13:18

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն այսօրվա ԱԺ նիստում պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի մեղադրանքներին, թե ինքը Պետրոսյանի մշակած օրենքի նախագծի քննարկման ժամանակ իրեն ճիշտ չի պահել, ապա ԶԼՄ-ների հետ զրույցում ապատեղեկատվություն է տարածել նախագծի մասին:

«Այդ նախագիծը հնարավորություն էր ստեղծում մեկ առանձին գործարարի՝ տոտալ հսկողություն սահմանել իր ենթակայության բիզնեսների հանդեպ»,-«Արհմիությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր կարծիքը կրկնեց Արեն Մկրտչյանը, ապա օրինակ բերեց. «Խաղատունը, կոնյակի կամ ցեմենտի գործարանը կարող են ստեղծել արհեստակցական միություն: Եթե հրաշքով պարզվի, որ այդ երեք ձեռնարկությունները տնօրինում է մեկ սեփականատեր, ռիսկ է կուտակվում քաղաքացիներին տոտալ հսկողության ներքո դնելու՝ արհեստակցական միության միջոցով»:

Ապա Արեն Մկրտչյանը նշեց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ Գեւորգ Պետրոսյանը 88 հոգանոց խմբակցությանը՝ «Իմ քայլին», անվանել է «դակիչ». «Ես ձեզ կոռեկտության կոչ եմ անում, այլապես ստիպված կլինենք ձեր հետ կոռեկտության դասընթաց անցկացնել եւ վերջում բանավոր-գրավոր քննություններ հանձնել»:

Պատգամավորների հեռակա բանավեճին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Կրքոտ քննարկումների առիթներ դեռ կունենանք: Առաջարկում եմ կրքերը դրսեւորել այն ժամանակ, երբ դրանց առիթը կա: Թույլ տամ ինձ նման հորդոր ուղղել բոլոր պատգամավորներին»,-եզրափակեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031