Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նշանակություն չունի, որ շենքն ընդգրկված չէ ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների կամ այլ ցանկերում, հարկավոր էր ելքեր մտածել դրա քանդումը կանխելու համար. «Ժողովուրդ»

Մարտ 05,2019 13:10

Խորենացու փողոցի 13 հասցեում գտնվող ԿԳՆ նախկին շենքի քանդման մասին լուրը մեծ աղմուկ բարձրացրեց հայ հանրության շրջանում։ Պատմական այդ կառույցը, ցավոք, հուշարձան շենք չէ, ինչպես նաեւ ներառված չէ Երեւան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում։ Հենց այս հանգամանքն է, որ «անպաշտպան է» դարձնում շինությունը։

Երեւանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռեւս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը։ Ի սկզբանե՝ 2004թ.-ին շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում։ 2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երեւանի քաղաքապետարան շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու եւ տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով։ Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն նախագծի եւ 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա։

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց՝ նշանակություն չունի, որ շենքն ընդգրկված չէ ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների կամ այլ ցանկերում, հարկավոր էր ելքեր մտածել դրա քանդումը կանխելու համար. «Լուծելով այսօրվա խնդիրները՝ չի կարելի փակել ապագայի ճանապարհը։ Եվրոպայում հին շենքերը պահպանում են ոչ թե այն բանի համար, որ դրանք պահպանվող հուշարձանների ցանկում են, այլ որովհետեւ դրանք իրենց պատմությունն են։ Եթե անընդհատ քանդենք-սարքենք, քաղաքը կկորցնի իր պատմական դեմքը։ Միայն Կարմիր բլուրով չես կարող ցույց տալ, որ Երեւանը 2800 տարվա պատմություն ունի»։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031