Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հրապարակմանը, ըստ որի՝ այս տարի 4 զինծառայողի մահվան դեպք են թաքցրել Զինված ուժերում եւ պաշտպանության բանակում, ասաց՝ չի կարող զինծառայողի մահվան դեպք թաքցվել:
«Բոլոր դեպքերի վերաբերյալ կա տեղեկատվություն՝ այս կամ այն ձեւաչափով: Չի կարող որեւէ բան թաքցվել, քանի որ կա ե՛ւ դատախազություն, ե՛ւ նախաքննության մարմինների վերահսկողությունն այդ գործընթացի նկատմամբ: Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված, կան դեպքեր, որ մարդիկ, ուղղակի սովորական մարդիկ տանը զինծառայող են: Զինծառայողների մահվան դեպքերի հետ կապված էլի հայտարարում են»,-ասաց Տոնոյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ