Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե հեղափոխությունից հետո էլ դրանք պետք է քանդվեն, բա էլ ինչո՞ւ է հեղափոխություն արվել». «Հրապարակ»

Մարտ 05,2019 12:57

Խորենացու 13 հասցեում գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը չպետք է քանդվեր, ինչքան էլ որ 2004-ին շենքը վաճառել են, մասնավորեցրել։ «Եթե հեղափոխությունից հետո էլ դրանք պետք է քանդվեն, բա էլ ինչո՞ւ է հեղափոխություն արվել,- ասում է «Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը։- Այդ արժեքների պահպանման շարունակականության համար էլ է հեղափոխությունն արվել, չէ՞, մարդիկ միայն ռեժիմին դեմ չէին… Եթե այդպես է, ուրեմն ամեն մի խնդրի համար հասարակությունը պետք է բողոքի։ 2001-2002-ին չեղյալ համարվեց պատմամշակութային հուշարձանների հին ցուցակը, ու, փաստորեն, մինչեւ 2004-ը այդ ընդլայնված ցուցակն այլեւս չգործեց։ 2004-ի աշնանն ընդունվեց նոր ցուցակ, որը շատ սակավ էր 90-ականների համեմատ, իսկ Խորենացու 13-ն արդեն դրա մեջ չկար, որպեսզի հանգիստ կարողանան քանդել։ Հիմա քանի որ իրավիճակ է փոխվել, պետք է 80-90-ականների ցուցակը վերականգնել»։

Համաձայն քաղաքապետարանի պարզաբանման, Խորենացու փողոցի 13 շենքի ճակատը վերականգնվելու է նոր մոտեցմամբ, ինչը, ըստ Խաչատրյանի, նույն բանը չէ։ «Նույն ձեւով չեն վերականգնելու, ֆասադային մասն են վերականգնելու, որովհետեւ ֆունկցիան լրիվ տարբեր է լինելու, բայց այդ նոր նախագծի մեջ ինքը լրիվ ապակե կաղապարի մեջ է։ Հետո, ֆասադ վերականգնելով՝ հուշարձան չեն պահպանում։ Այդ պրակտիկային պետք է արդեն հրաժեշտ տանք»,- ասում է Խաչատրյանն ու ընդգծում, որ այս պարագայում քաղաքի գլխավոր ճարտարապետը նախեւառաջ իր խոսքի տերը պետք է լիներ, հատկապես, որ իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այլեւս ոչ մի շենք, հուշարձան չի քանդվելու. «Մարդիկ արխային ընկան, որ եթե ասել է՝ այդպես էլ կլինի, բայց Արամի 23-ից հետո սկսեցին, փաստորեն, բացեիբաց քանդել»։

Հղում անել նախկին որոշումներին՝ ճիշտ չէ. «Մինչեւ հեղափոխությունը բավականին յուրացումներ են եղել, կարող է մեկ տարի հետո հանեն 2008-ի մի որոշում ու ասեն՝ դու էս տարածքում էլ տեր չես, սա արդեն պետական շահ է։ Հին ու նոր ռեժիմն էլ ո՞րն է, եթե հին ռեժիմի բոլոր որոշումները պետք է իրականացվեն, աբսուրդ բան է ստացվում»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե այսօվա մտավարժությունները անցյալ դարի 30-ականների լինեին մենք չենիք ունենա Հանրապետության Հրապարակը,Օպերայի չենքը և Թամանյանական այլ կառույցներ….:Չէ որ այդ բոլորը կառուցվել են նախկին շենքերը քանդելուց հետո….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031