Լրահոս
Օրվա լրահոսը

Սպարապետի եղբայր. «Ցանկալի կլիներ՝ Մարտի 1-ը լուծում տալուց հետո, նաեւ անցնեին Հոկտեմբերի 27-ին»

Մարտ 05,2019 12:51

«Հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ կապված յուրաքանչյուր հայ մարդ, յուրաքանչյուր քաղաքացի, ում մոտ, այդ մեծամասնության մոտ կասկածներ կան, ուզում են, որ այդ կասկածները փարատվեն: Եվ ցանկալի կլիներ, որ բացահայտումները ժամանակի ընթացքում կարողանային անցնել՝ նաեւ Մարտի 1-ը փակելով, այդ թեման վերջնական լուծում տալուց հետո նաեւ անցնեին Հոկտեմբերի 27-ին, կարծում եմ կանցնեն»:

Այսօր Եռաբլուրում լրագրողներին այս մասին ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Այսօր սպարապետի 60 ամյակն է, եւ այս առթիվ քաղաքական-հասարակական գործիչները Եռաբլուրում էին: Վազգեն Սարգսյանը սպանվել է հոկտեմբերի 27-ին՝ խորհրդարանում:

Արմեն Սարգսյանը եղբոր մասին ասաց, որ նա իր ծննդյան օրերը չէր սիրում, հատկապես վերջին տարիներին. «Հիշում եմ՝ ծննդյան օրերին առավոտյան երբ արթնանում էր, վեր էր կենում ու իր մի քանի հին ընկերների հետ գնում Եռաբլուր ու երկար մնում այնտեղ, ու յուրաքանչյուր զինվորի, իր մարտական ընկերների շիրիմին ծաղիկներ դնում: Վերջում մի տեղ նստում էին, մի-մի բաժակ խմում էին ու գալիս էին Երկրապահ: Ես ներկա չեմ եղել այն ժամանակներում Երկրապահում ինչպես են անցկացրել, բայց Երկրապահում տղաների հետ էլ էին նշում: Երեկոյան ժամը 7-8 –ի կողմերը գալիս էր, որովհետեւ ծնողները սպասում էին: Այսպես, տանը: Բայց պաշտոնապես իր ծնունդը նշել չէր սիրում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031