Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին». «Մի կրկնեք նախորդ մեծամասնության եւ կառավարության սխալները»

Մարտ 05,2019 12:38

ԱԺ հերթական նստաշրջանի այսօրվա նիստում պատգամավորների քվեարկությամբ (37 «կողմ» եւ 67 «դեմ») մերժվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ ներառելու հարցը: Այս նախագծի հեղինակը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Նախագծով առաջարկվում էր նախնական կալանքի 1 օրը հաշվարկել որպես 1,5 օր՝ հաշվի առնելով նախնական կալանքի ներքո գտնվողների պահման պայմանները:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Նախնական կալանքի պահման 7 հոգանոց խցում քնում են 24 հոգով: Այդ վայրերն աղետ են ՀՀ-ի համար: Խորհրդարանական մեծամասնությանը եւ կառավարությանը կոչ եմ անում չկրկնել նախորդ մեծամասնության եւ կառավարության սխալները: Ի՞նչն է փոխվել մեր քաղաքական դաշտում, երբ ընդդիմության մի քանի օրինագիծ արդեն կառավարության բացասական եզրակացությանն է արժանացել»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն էլ դառնալով Նաիրա Զոհրաբյանի ասածներին՝ կոչ արեց նախկին իշխանություններին չվկայակոչել եւ կասկածի տակ չդնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անկախությունն ու սեփական կարծիք ունենալու փաստը:

Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին հակադարձեց Մխիթար Հայրապետյանին՝ ասելով, որ ամենեւին նկատի չի ունեցել, թե խորհրդարանական ներկայիս մեծամասնությունը նախորդ իշխանության պատճենն է. «Նախորդը «կնոպկայի» պես էր եւ քվեարկում էր այնպես, ինչպես կթելադրեր կառավարությունը: Մեր ասածն այն էր, որ պետք է հնարավորություն տալ ԱԺ-ում քննարկել ներկայացված նախագծերը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031