Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. «Կարեւորում ենք աջ ղեկով մեքենաների ներկրմանն առնչվող նախագիծը»

Մարտ 05,2019 11:34

ԱԺ հերթական նստաշրջանի աշխատանքների մեկնարկին այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ԱԺ-ի առաջ բողոքի ցույց են անում «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները՝ ակնկալիքով, որ աջ ղեկով մեքենաների ներկրման հարցն ԱԺ-ն հրատապության կարգով կքննարկի:

Հիշեցնենք՝ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, համաձայն որի՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով ավտոմեքենաները կարելի է ՀՀ բերել մինչև այս տարվա մայիսի 1-ը: «Աջ ղեկի» անդամները մտավախություն ունեն, որ ԱԺ-ն չի հասցնի քննարկել եւ ընդունել այդ նախագիծը:

Արարատ Միրզոյանը պատգամավորի բարձրաձայնած խնդրին այսպես արձագանքեց. «Ի՞նչ կարող ենք անել՝ հետեւել օրենքով սահմանված ընթացակարգերին: Օրենքի նախագիծը շրջանառության հերթական փուլում է, որի ավարտից հետո կսկսվի հաջորդ փուլը եւ կհայտնվի մեր քննարկման ներքո: Իհարկե, մենք այս հարցը կարեւորում ենք, ինչպես եւ մյուս նախագծերը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031