Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարելի այդքան մարդու փողոցում թողնել առանց աշխատանք, և մյուս կողմից՝ այդքան մարդու պահել պետական համակարգում՝ բյուջեի հաշվին. «Ժամանակ»

Մարտ 05,2019 11:11

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի խոսքերով, եթե կառավարությունը գտնում է, որ մարզպետարանների աշխատակազմն ուռճացված է, ապա կրճատումը տրամաբանական է, բայց միանգամից կրճատումը կարող է դժգոհությունների մեծ ալիք բարձրացնել։

«Նոր գործազրկություն մենք չպետք է ստեղծենք։ Դա միանշանակ է, բայց այլ խնդիր է, որ ուռճացված ապարատը կրճատման կարիք ունի։ Կրճատումներով պետք է բերել ինչ-որ բալանսի։ Բյուջեի համար անիմաստ բեռ է այդքան ավելորդ մարդ պահելը։ Դրա համար, հավանաբար, պետք է կրճատումներն անել աստիճանաբար։ Եթե այսօր միանգամից այդքան մարդ կրճատենք, ապա մի քանի ամիս հետո կտեսնենք դրա հետևանքը։ Դա դժգոհության մեծ ալիք կբարձրացնի»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ խնդիրը երկու կողմ ունի՝ մեկը մարդկայինն է, որ չի կարելի այդքան մարդու փողոցում թողնել առանց աշխատանք, և մյուս կողմից՝ այդքան մարդու պահել պետական համակարգում՝ բյուջեի հաշվին և վճարել ոչինչ չանելու դիմաց։ «Պետական համակարգերը տարիների ընթացքում ուռճացվում են, և ժամանակ առ ժամանակ պետք է կրճատումներ անել, պարզապես միանգամից այդ խնդիրը չեն լուծում։ Միանգամից մեծաքանակ կրճատումները բերում հանգեցնում են բախման, սոցիալական դժգոհության։ Ցանկացած օպտիմալացում պետք է անել սահուն ձևով, ոչ թե մեկ ամսում, այլ, ասենք, երկու տարվա ընթացքում աստիճանաբար կրճատելով բերել մի տրամաբանական մակարդակի։ Ժամանակի մեջ կարելի է լուծել նաև աստիճանաբար կրճատվածների սոցիալական խնդիրները, ապահովել այլ աշխատանքով։ Այն, ինչ արվել է 10-20 տարում, դա մեկ ամսում լուծելը սխալ է։ Գոնե 1-2 տարվա մեջ պետք է լուծել, որ հնարավոր լինի զերծ մնալ ցնցումներից»,- եզրափակեց Գևորգ Պողոսյանը։

Սոնա Հարությունյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031