ԱՄՆ նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը 2020թ. սպասվող նախագահական ընտրություններում:
«Ես չեմ առաջադրվի: Բայց ես պատրաստվում եմ շարունակել աշխատել, ասել և պնդել այն, ինչին հավատում եմ»,- ասել է Քլինթոնը News 12 հեռուստաալիքի հետ զրույցում:
Քլինթոնը, սակայն, խոստացել է ակտիվ մասնակցել Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուի աջակցության արշավին:
2016թ. Հիլարի Քլինթոնն առաջադրվել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում, բայց պարտվեց հանրապետական Դոնալդ Թրամփին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ