Սերբիայի Նովի-Սադ քաղաքում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող հինգ ըմբիշներից պայքարի մեջ մտել են երեքը: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը անցկացրած երեք գոտեմարտերում էլ միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է մրցակիցներին եւ այսօր չեմպիոնի տիտղոսի համար գոտեմարտելու է Վրաստանի ներկայացուցիչ Լեւանի Կավիարաձեի հետ: 55 կգ քաշային Նորայր Հախոյանը եւ 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը հասել են մինչեւ քառորդ եզրափակիչ, սակայն չեն հաղթահարել այդ արգելքը:
Այսօր մեր տղաներից մեկնարկում են նաեւ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը եւ Հրանտ Կալաչյաը՝ 72 կգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ