Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 22-ին Վազգեն Սարգսյանը պատմեց, թե ինչպես մի քանի ամսում լուծվելու է Ղարաբաղի հարցը… «Իրատես»

Մարտ 05,2019 09:30

Երբ հոկտեմբերի 6-7-ը գնացինք Յալթա` ԱՊՀ վարչապետների նիստին, հետդարձին ինքնաթիռում սրտներիս ուզածի չափ հարցազրույց տվեց մեզ ու պաշտպանության նախկին նախարարի հպարտությամբ պատմում էր քանի «Սու» է Գրաչովից պոկել և դեռ ինչեր է բերելու: Հետո հարցրեց` ծով գնացի՞ք, լողացա՞ք: Ես ասացի, որ ամեն երեկո գնացել եմ ծով, բայց ջուրը սառն էր, մենակ քարեր եմ հավաքել: «Քա՞ր ես հավաքել, տուր տեսնեմ»: Ստիպված էի պայուսակիցս հանել հավաքածս քարերը ու լցնել ինքնաթիռի սեղանիկին, իսկ վարչապետը… իմ հավաքած քարերից ընտրեց իրեն դուր եկածները ու լցրեց գրպանը. «Տալիս ես, չէ՞, չնայած իմ հավաքածն ավելի սիրուն է, բայց քոնն էլ ոչինչ»: Ես դա էլ չգրեցի:

Երբ հոկտեմբերի 22-ին գնացել էինք Գյումրի ու Շիրակի մարզպետարանում վարչապետ Վազգեն Սարգսյանը ներկայացնում էր նորանշանակ մարզպետ Ֆելիքս Փիրումյանին, պատմեց, թե ինչպես մի քանի ամսում լուծվելու է Ղարաբաղի հարցը («Ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ Հեյդարը չմեռնի, քանի պայմանագիրը չենք ստորագրել»), ինչպես է բացվելու հայ-թուրքական սահմանը, ինչքան փող է բերել Համաշխարհային բանկից ու Եվրաբանկից` ոնց է գործարանները բացելու:

Մարզպետարանի դահլիճը փոքր էր, նախագահությունը մի սեղան էր, որի կողքին հին ու նոր մարզպետներն ու վարչապետն էին, մեկ մետրից էլ կարճ տարածություն էր մեզ բաժանում ու ես տարակուսած նայում էի ուղիղ Վազգենին` չկողմնորոշված` հիմա գրե՞մ, թե՞ չգրեմ` էս ինչեր է ասում, և հանկարծ, առանց ձայնի երանգը փոխելու, առանց գոնե կարճ դադարի` լսում եմ. «Ես ձեզ խոսք եմ տալիս, որ 3 ամիս հետո բոլորովին ուրիշ պայմաններում ենք ապրելու, գրելու ես, բա ինչ ես անելու, բոլոր ասածներս էլ գրելու ես, Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական սահմանի հարցը լուծելուց հետո սկսելու ենք արդյունաբերությունը վերականգնել»: Ես չգիտեի, որ վերջին անգամ եմ գրելու:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031