Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սահակյան. Գործը կարճվել է հիմնավորմամբ, թե բռնություն կիրառողն իմացել է, թե բռնություն է կիրառում «Եհովայի վկաների» նկատմամբ, ոչ թե նախընտրական քարոզչությանն է խոչընդոտում

Մարտ 04,2019 23:41

Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության»:

Ընտիր։ Շատ լավ է որպես միտք ու տեքստ։ Հրաշալի տեսք ու բովանդակություն ունի։

Ուղղակի հիշեցնեմ, որ երեկ ստացանք ՀՔԾ քննիչի որոշումն առ այն, որ դեկտեմբերի 4-ին Ապարանի «Գնթունիկ» խանութի մոտ քարոզչություն իրականացնող ՔՈ կուսակցության թեկնածուների նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ քրեական գործը կարճվում է (ուշադրություն) հիմնավորմամբ, թե բռնություն կիրառողն իմացել է, թե բռնություն է կիրառում «Եհովայի վկաների» նկատմամբ, ոչ թե նախընտրական քարոզչությանն է խոչընդոտում։

Ուղղակի բռնես ու կզակից խուտուտ տաս քննիչին, ոնց որ շներին՝ լավ կատարված վարժության համար։

Ու զուգահեռ էլ կարծիք կազմես պետության «իրավական կոշտ հակազդեցության» մասին։

Սուրեն ՍԱՀԱԿՅԱՆ

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031