Այսօր Հայաստանի Եվրոպական կուսակցություն այցելեց Ռուբեն Հախվերդյանը եւ հակիրճ մեկնաբանեց վերջերս աղմուկ հանած հարցազրույցը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանը, հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը, արցախցիների մասին ասել էր․ «Վաբշե մաքրվեք ստեղից, վեկալեք, գնացեք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ Երևանը մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց»։
https://www.facebook.com/303846040246147/videos/793803370974033/
Ի դեպ, նրա այս պարզաբանմանն էլ արձագանքել է հայ ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Խորապես հիասթափվեցի Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցից, որի ընթացքում երկուստեք վիրավորում էիցն մեր ժողովրդի ամենահերոսական հատվածին: Ռուբեն, մի փորձիր համոզել, որ իբր խոսում էիր միայն ղարաբաղցի ղեկավարների մասին, որոնց բարեհաճությունից, ինչպես եւ Վանոյից ու Լևոնի, անընդհատ օգտվել, հետո հայհոյել ես։ Դու գիտես, դա ինչպես է կոչվում։ Նյութապաշտությունն ու ալկոհոլը բթացրել են քեզ, հպարտություն կոչվող նավդ խորտակվում է Համլետյան ճահճածոցում։ Դու ուզում ես Երևանը մաքրել նրանցից, ովքեր 1918-ին Սարդարապատում փրկեցին հայությանը՝ Շուշվա գունդը միակ կանոնավոր զորամասն էր այնտեղ։ Դու պարտավոր ես ներողություն խնդրել Արցախի ժողովրդից։ Էլ հարբած հարցազրույց մի տուր. գիտես, որ գիտեմ»:
այս ալ միւս ծայրայեղութիւնը… հիմա ալ, Արցախցիների՞ն կը պարտինք Սարդարապատը
ըստ մէկուն, արցախցին թուրք է… ըստ միւսին, միայն արցախցին է որ հայ է…
մինբեւ որ չափաւորութիւն չսովորէք ձեր այդ Հարաւային Կովկասում, ոչ Հին Հայաստան կը լինի՜, ոչ Նոր Հայաստան
մենք ալ դուրսէն – դասական Սփիւռքի օտարացած ախպարներս -, ապշած՝ դիտում ենք…
Զարմանում եմ այն մարդկանց գիտակցության վրա, ովքեր օգտագործում են նման առիթները, բաժակում փոթորիկ ստեղծելու համար։ Այստեղ առկա է քաղաքական երանգ փոխանցելու միտում։ Ու՞մ հայտնի չէ Ռուբեն Հախվերդյանի հոգեկան վիճակն այսօր։ Պարապ և նենգամիտ մարդկաց համար լավ առիթ է։
իսկ, որովհետեւ այո, ինքը խոցելի անձ է, չէ՞ք ուզեր դիմագրաւել անգամ այն հնարաւորութիւնը որ իրեն այդպէս խօսեցնողներ կայ… յատուկ միտումով… զինք գործածելու համար ինչ-ինչ նպատակներով…
քանզի միայն իրմով չսկսաւ ազգային պառակտումի ընթացքը, յատկապէս Արցախի նիւթով… եւ միայն այս միջադէպը չէ, որ խնդիր է, նոյն նիւթին մէջ…