ԵԽԽՎ իրավական հարցերի կոմիտեն միաձայն ընդունել է բանաձևի նախագիծ, որով կոչ է անում ուժեղացնել փողերի լվացման դեմ պայքարում ազգային մեխանիզմները և միջազգային գործակցությունը: Նախագծում խոր մտահոգություն է արտահայտվում Եվրախորհրդի անդամ երկրներում փողերի լվացման կապակցությամբ:
Մարթ վան դե Վենի (լուսանկարում) զեկույցի համաձայն՝ «համաշխարհային» և «ադրբեջանական» փողերը լվացման սխեմաների մասշտաբները ցույց են տալիս դրա դեմ պայքարի ազգային, տարածաշրջանային և միջազգային մեխանիզմների թույլ լինելը:
«Փողերի լվացումը, հատկապես այս մասշտաբներով, լուրջ սպառնալիք է ժողովրդավարական կայունությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը այն երկրերում, որտեղից, որոնց միջոցով կամ որտեղ տեղափոխվում են անօրինական փողերը՝ ամրապնդելով, խրախուսելով և կոծկելով կոռուպցիան և այլ լուրջ քրեական գործունեություն»,- ասվում է Կոմիտեի եզրակացության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ