«Ռենկո ՍպԱ» ընկերությունը Հայաստանում կկառուցի 250 մեգավատ հզորությամբ նոր ՋԷԿ կառուցել:
Կառավարության եւ նախագիծը ֆինասնավորող բանկերի միջեւ արդեն պայմանագիրը ստորագրվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը վստահեցրեց՝ կայանի շինարարությունը կարող է մեկնարկի արդեն 15-20 օրից, կավարտվի 24-25 ամսից: Նախարարի խոսքերով՝ նոր ՋԷԿ-ը փոխարինելու Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հնամաշ է, եւ նոր ՋԷԿ-ի շահագործումից հետո, Հրազդանի ՋԷԿ-ն այլեւս չի շահագործելու:
Գարեգին Բաղրամյանի վստահեցմամբ՝ նոր ՋԷԿ-ի շահագործումից հետո արտադրված էլեկտրաէներգիայի սակագինն ավելի էժան կլինի. «Այսօրվա ամենաէժան էլէկտրաէներգիան ՋԷԿ-ի արտադրած 31.5 դրամ է, նոր ՋԷԿ-ի արտադրած էլեկտրանէներգիան կարժենա 27 դրամ: Այսինքն՝ 4 դրամի տարբերություն է 1կվ/ժ-ի մեջ, եւ եթե 1.8-2 մլրդ ծավալով է էներգիա արտադրելու, ապա շուրջ 8 մլրդ դրամի խնայողություն կարվի, որը 1.5 դրամի նվազում կբերի սակագնում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ նոր ՋԷԿ-ի կառուցման համար բանակցությունները սկսվել են դեռեւս նախորդ իշխանության ժամանակ.«Նախնական համաձայնվեցված գինը եղել է 6.2 ցենտ 1կվ/ժ-ի դիմաց: Նոր կառավարության ժամանակ գործարքը նորից վերաբանակցվեց եւ վերջնական տարբերակում ֆիքսվել է 5.7 ցենտ 1կվ/ժ-ի դիմաց: Շուրջ 6.4 միլիոն դոլար կխնայի էներգետիկական համակարգը»:
Մանրամասները՝ տեսանյութում
«Ասուլիսին ներկա «Ռենկո ՍպԱ» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին էլ ասաց, որ նախագիծը կարժենա 2020 միլիոն դոլար. Ծրագրի ֆինանսավորողներն են՝ IFC ֆինանսական կորպորացիան: Նախագծի փաթեթը ներառում է 42 մլն դոլար վարկ IFC-ից, 121 մլն դոլար՝ IFC-ի սինդիկացված վարկավորման նորարարական հարթակից, Ասիական զարգացման բանկը նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի եւ զարգացման ծրագրեր ֆինանսավորող գերմանական DEG (Deutsche Investitions-und EntwicklungsgesellschaftmbH) կազմակերպության կողմից զուգահեռ ֆինանսավորվող վարկերից: MIGA-ն 39 միլիոն դոլարի երաշխիք է տրամադրում, որպեսզի օգնի «Renco Spa» կազմակերպությանը կառավարել ոչ առեւտրային ռիսկերը:
Ջովաննի Ռուբինին մեր հարցին ի պատասխան վստահեցրեց՝ նախկին կառավարության հետ բանակցությունների ընթացքում որեւէ խնդիր չի եղել, պարզապես բարդ նախագիծ էր, քննարկվում էր, խոսվում էր, բայց ստորագրվել է նախորդ տարվա նոյեմբերին եւ այսօր վերջին պայմանագիրն էր:
Արդյոք ՀՀ էլեկտրահաղորդման ենթակառուցվածքները բավարար են՝ սպասարկելու նոր ՋԷԿ-ին, մեր այս հարցին ի պատասխան էլ Բաղրամյանն ասաց՝ «Ենթակառուցվածքներն ամբողջությամբ պատրաստ են, Երեւան ՋԷԿ-ի ենթակայանը, որը նաեւ բարձրավոլտ էլեկտրացանցերի տրանզիտ էլեկտրակայան է, ամբողջությամբ վերազինվել է անցյալ տարի: Ինչ վերաբերում է մյուս ենթակառուցվածքներին, ապա այս փուլում շարունակվում է բարձրավոլտ էլեկտրացանցերի 3-րդ էլեկտրահաղորդման կառուցումը դեպի Իրան: Մինչեւ ՋԷԿ-ի կառուցման ավարտը մենք կունենանք նաեւ այդ հզորություններով պատրաստ, որպեսզի խնդիր չունենանք էլեկտրաէներգիայի արտահանման դեպքում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ