Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները ցանկանում են հանդիպել բանկերի ներկայացուցիչների հետ

Մարտ 04,2019 17:39

ԿԳ նախկին փոխնախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ ֆինանսական եւ վարկային կազմակերպությունները պետք է ցածր տոկոսադրույքներով ուսանողական վարկեր տրամադրեն եւ այդ կերպ թեթեւացնեն ուսանող ունեցող ընտանիքների սոցիալական բեռը: Այս մասին այսօր պատգամավորը հայտարարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի հերթական նիստում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որը հանձնաժողովի նախագահն է, վստահեցրեց, որ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում տեղի կունենա համապատասխան հանդիպում. «Բանկերի ներկայացուցիչների հետ կհանդիպենք եւ այս հարցը կքննարկենք»:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ առաջարկ ներկայացրեց՝ ուսանողներին ավելի հարմար է ուսման վարձը վճարել ըստ ամսվա կտրվածքի, կան տարին մեկ կամ երկու անգամ՝ մեծ գումարի տեսքով: Այս առնչությամբ էլ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նշեց, որ համապատասխան նախագիծ կա, որին կառավարությունը դրական եզրակացություն է տվել. «Բուհերում մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ֆինանսական խնդիրներ չեն ունենա, եթե ուսանողներն այդ սկզբունքով վարձը վճարեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031