Մարտի 1-ին հրաժարական են ներկայացրել Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը եւ համայնքի ավագանու 6 անդամից 4-ը:
Մարտի 1-ին կայացած Գորայքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում, ՀՀ ՏԻՄ օրենքի համաձայն, կազմվել է արձանագրություն՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Այն ներկայացվել է Սյունիքի մարզպետարան եւ եռօրյա ժամկետում կուղարկվի ՀՀ վարչապետին ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:
Օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կնշանակվի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, եւ Գորայքում կկայանան համայնքի ղեկավարի ու ավագանու արտահերթ ընտրություններ:
Սյունիքի մարզպետարան