«ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության դադարեցման հարց երբեւէ չի քննարկվել, եւ հիմա օրակարգում չկա: Ընդդիմությունն ունի իր տեսակետը, ՀՀ կառավարությունն էլ ունի պաշտոնական տեսակետ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նկատառմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր-պատգամավոր էր, ԵՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին էր բարձրաձայնում, նախարարն այսպես արձագանքեց. «Ես խոսում էի ներկայիս կառավարության պաշտոնական տեսակետի մասին»:
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն պնդմանը, թե Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի օրոք երկրորդ պլանի պաշտոնյա էր, եւ նման պաշտոնյաներից վարչապետը հիմա պետք է ազատվի, Գագիկ Խաչատրյանն ասաց. «Ես նման կարծիքներ չեմ մեկնաբանում, նման որակումներ տվողներին հարցրեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱ