Մարտի 2-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Խանջյան փողոցի 33 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին, որը նույն օրը, ժամը 13.20-ին, 46 երթուղու ավտոբուսի սրահում 21-ամյա քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն