Մարտի 2-ին, ժամը 03.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Սիլիկյան թաղամասից բուժօգնության են տեղափոխվել 4 քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.30-ին, տանը շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:
Ոստիկանություն