Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հայաստանի կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հայտարարել ՀՀ քաղաքացու օր՝ տոն եւ ոչ աշխատանքային օր:
Այսօր լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանի տեղակալ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ տեղյակ է նախաձեռնության մասին եւ տեղեկանալուն պես այդ թեմայով նյութեր է կարդացել եւ եզրակացրել. «Իրեն հարգող ամեն հեղափոխություն փորձում է սահմանել սեփական հեղափոխական օրացույց»: Այդպես եղել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո՝ երբ ամսանունները փոխվեցին, օրերին անուններ տվեցին՝ կովի, գազարի, ոչխարի օր եւ այլն:
Օրացույցում փոփոխություններ եղան Խորհրդային սոցիալիստական հեղափոխությունից հետո՝ երբ շաբաթը սահմանվեց 5 օր եւ այլն:
Եթե այս տրամաբանությունը պահպանվելու է, ապա Աշոտյանն առաջարկում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը (փետրվարի 3-ը-խմբ.), հայտարարել Արցախի փրկության օր:
Ապրիլի 23-ը տոն հայտարարելու նախաձեռնությունը Արմեն Աշոտյանի համար զավեշտալի եւ ողբերգական է եւ ցույց է տալիս հասարակական, պետական, քաղաքական մտքի «սնանկությունը, երբ քաղաքական, հանրային, տնտեսական դիսկուրսը իր նշաձողով իջել է պլիտուսի մակարդակի»:
Օրացույցներում հետհեղափոխական փոփոխությունների պատմությունն ուսումնասիրած Աշոտյանը գիտի, որ այդ օրացույցները երկար կյանք չեն ունեցել եւ վերացվել են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վատ միտք չի: Մի երկու հարց ունեմ Աշոտյանին
Ինչ օր հայտարարել ամեն տեսակ ՇՄԱՅՍ-ների դեպուտատ դառնալու օրը,ամեն տեսակ ԼԻՍԿԱ-ներին պետական բարձր պաշտոնների նշանակելու օրերը, հարուստների հղփացած զավակներին բանակից ազատելու օրերը: Եթե Աշոտյանը այս հարցերին պատասխանի, այս թեմայով այլ հարցեր կտամ: