Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«2018 թվականի թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ Հայաստանի շարժիչ ուժը հենց իր ժողովուրդն է». Տիգրան Բալայան

Մարտ 04,2019 13:33

Մարտի 2-ին՝ Հայաստանի Դիվանագետի օրը, Բենիլյուքսի երկրների դիվանագիտական, կառավարական, խորհրդարանական և գործարար շրջանակներում հեղինակավոր «Diplomat Magazine» հանդեսում լույս է տեսել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի «Ինչո՞վ է առանձնահատուկ Հայաստանը» հոդվածը։

Իր հոդվածում դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստանն ու ստեղծագործ, մտավորական ու ջերմ ժպիտ ունեցող հյուրընկալ ժողովրդին:

Անդրադառնալով 2018թ. Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին ՀՀ դեսպանը գրել է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ Հայաստանի շարժիչ ուժը հենց իր ժողովուրդն է, որն ի ցույց դրեց իր հավատարմությունը համամարդկային ժողովրդավարական արժեքներին ու հիմնարար ազատություններին, որը վճռականորեն պաշտպանեց իր իրավունքներն ու ազատությունները, միահամուռ կերպով ոչ ասաց կոռուպցիային ու մերժեց անցյալի բացասական երևույթներին, և երկիրը տարավ լայնածավալ բարեփոխումների ճանապարհով:

Տիգրան Բալայանն իր հոդվածում ընդգծել է, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը բացարձակ խաղաղ ընթացք է ունեցել, որը քաղաքական հասունության և իրավական գրագիտության բացառիկ դրսևորում էր՝ կանանց ու երիտասարդության առաջնորդող ուժի ազդեցությամբ: Այն ապահովվեց իշխանության խաղաղ, անարյուն փոխանցումը, որին էլ հետևեցին դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: «Պատահական չէ, որ երկրում ընթացող անցած տարվա քաղաքական զարգացումների արդյունքում «The Economist» հանդեսը Հայաստանին ճանաչել է որպես «Տարվա երկիր», նշել է Հայաստանի դեսպանը։

Դեսպանը կարևորել է տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես, առանձնացրել Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունները:

Դեսպան Բալայանի բնորոշմամբ համահունչ ժողովրդավարության հասնելը բարդ գործընթաց է, որը պահանջում է տևական ժամանակ, անվերապահ նվիրվածություն և նույնիսկ մտածողության փոփոխություն: Հայաստանն առաջին քայլերն է ձեռնարկել այս ուղին հարթելու համար: Հանրության վստահության և լեգիտիմության աննախադեպ մակարդակի շնորհիվ Հայաստանի կառավարությունը վճռական է բարեփոխումների բազմաշերտ և հավակնոտ օրակարգի իրականացմանը:

Խոսելով Հայաստանում իրականացվող բարեփոխումներից՝ արտերկրից օժանդակության մասին, դեսպան Բալայանը գրում է, որ այս բարդ ճանապարհը Հայաստանը չպետք է միայնակ անցնի, նրան պետք է սատարեն ժողովրդավարական զարգացած երկրները` հատկապես Նիդերլանդները, որն աշխարհով մեկ մարդու իրավունքներն և հիմնարար ազատությունների առաջ մղող պետություն է:

Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը դեսպան Բալայանը գրում է․ «Հայաստանի առանձնահատկությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ թավշյա հեղափոխությունն ուներ միայն ներքին արմատներ և պայմանավորված էր ներսի խնդիրներով։ Ինչպես իր ծրագրում, այնպես էլ իրականացվող քաղաքականության մեջ կառավարությունը հավատարիմ է արտաքին քաղաքականության շարունակականությանը՝ երկկողմ և բազմակողմ մակարդակներով, նպատակ ունենալով ամրապնդել տարածաշրջանային և միջազգային անվտանգությունն ու կայունությունը և փոխշահավետ համագործակցությունը»։

Տիգրան Բալայանի բնորոշմամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայաստանակենտրոն է, ներքին քաղաքականությունն ուղղված է քաղաքացու բարեկեցության ապահովմանը, քանի որ մեզ համար ժողովրդավարությունն այլընտրանք չունի, իսկ Հայաստանի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար ժողովրդավարությունը կենսական կարևորություն ունի։

Տիգրան Բալայանի հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031