Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլին տարածքներ անհատույց օգտագործման փոխարեն վարձավճարների աճման միտումով վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ պետության մոտեցումը խիստ մտահոգիչ է. «Սասնա ծռեր»

Մարտ 04,2019 12:55

Ներկայիս պայմաններում, երբ ազատ մամուլը դեռևս կայացած չէ և ունի պետական աջակցության կարիք, Բուզանդի 1/3 ու Իսահակյան 28 հասցեներում և Մամուլի շենքում գտնվող մի շարք լրատվամիջոցների զբաղեցրած տարածքների օգտագործման պայմաններն ու չափանիշները վերանայելու և, դրա հետևանքով՝ անհատույց օգտագործման փոխարեն վարձավճարների աճման միտումով վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ պետության մոտեցումը խիստ մտահոգիչ է:

Ուստի ներկայիս ժողովրդավարական իշխանության առաջնային խնդիր է՝ ընդառաջ գնալ մամուլին և, հրաժարվելով առևտրային տրամաբանությամբ նրանից շահույթ կորզելու մոտեցումից, համակարգային քայլեր ձեռնարկել մամուլի ազատությունն ապահովելու ուղղությամբ:

Մասնավորապես, հանուն ազատ մամուլի կայացման, պետությունը պետք է ամեն կերպով աջակցի նրան՝ արդեն որոշակի քանակական ու որակական չափանիշներին բավարարող մամուլի միջոցներին անհատույց կերպով տրամադրելով տարածք և այլ անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ ֆինանսավորում: Բացի այդ՝ անհրաժեշտ է հատուցել այն վնասները, որ մի շարք լրատվամիջոցներ կրել են իրենց նկատմամբ նախորդ ռեժիմների վարած հանցավոր քաղաքականության հետևանքով:

Միևնույն ժամանակ՝ ազգային անվտանգության առումով հրատապ և կարևոր խնդիր է մամուլին զերծ պահել պետությանը և հասարակությանը տեղեկութային պատերազմ հայտարարած նախկին հանցավոր ռեժիմների շրջանակների, ինչպես նաև նրանց հովանավորող օտար ուժերի ապօրինի ազդեցությունից:

Այս խնդիրն օր առաջ հարկավոր է լուծել մամուլի ֆինանսավորման թափանցիկության ապահովման, ինչպես նաև Անցումային արդարադատության և լյուստրացիայի (այդ թվում՝ տնտեսական) մեխանիզմներով ապօրինի հարստացմամբ ձեռք բերված ֆինանսական աղբյուրները փակելու միջոցով:

«Սասնա ծռերի» հաղորդագրությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031