Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան շարժման 31-րդ տարեդարձի առիթով «մեռելածին» հայտարարություն արեց, Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի օրվա մասին միայն սոցկայքերից մեկում հիշեց, իսկ «մեր նորագույն պատմության ողբերգական էջերից մեկի՝ մարտի մեկի» առիթով ուղերձ հղեց, պետական ապարատը կազմակերպեց, երթ արեց եւ դժգոհ էր մասնակիցների քանակից. «Նա ուզում էր մարտի մեկի ողբը, սուգը վերածել ուժի ցուցադրության, բայց հայ հասարակությունը իրեն թույլ չտվեց»: Աշոտյանի սա որակում է հասարակության կարեւոր ուղերձ Նիկոլ Փաշինյանին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ