Հայաստանից Սիրիա են ժամանել ավելի քան 80 փորձառու սակրավորներ, որոնք Հալեպի նահանգում ռուս զինվորականների ղեկավարությամբ անցել են տեղի բնակավայրերի ականազերծման աշխատանքներին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը:
Ընդամենը մի քանի ամիս առաջ ճակատագիծն անցնում էր ալ-Հուսեյնիա գյուղի մոտով: Սիրիական բանակի և զինյալների դիրքերը տարանջատող հսկայական տարածքն այժմ լցված է տարբեր տեսակի ռազմամթերքով:
«Այստեղ ամեն ինչ ականապատված է, մենք պարզապես չենք կարողանում աշխատել, իմ հորեղբորորդին այստեղ պայթել է ականի վրա և զոհվել, մենք վախենում ենք երեխաներին դուրս թողնել զբոսնելու»,- ասել է տեղի բնակիչներից մեկը:
Սակրավորներն ականազերծում են ամենատարբեր տեսակի ռազմամթերք՝ հակատանկային և հակահետիոտնային, գործարանային արտադրության և ինքնաշեն: Ականապատման քարտեզը պահպանված չէ, ուստի նրանց մնում է օգտագործել իրենց սարքավորումները և մարտական փորձը:
Նշվում է, որ սակրավորներին հսկայական աշխատանք է սպասվում. միայն ալ-Հուսեյնիա գյուղի շրջանում անհրաժեշտ է արկերից մաքրել 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ