Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմանալի է, որ կալանքի դառնությունը ապրած վարչապետը դեմ է այդ նախագծին. դատապարտյալները խոստանում են հացադուլ անել

Մարտ 04,2019 11:50

Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ կալանավայրերում զանգվածային հացադուլ սկսեն։ Պատճառը՝ կալանքի մեկ օրը մեկուկես օր հաշվարկելու նախագծի մերժումն է։ Հիշեցնենք քրեական օրենսգրքում նման փոփոխություն անելու նախագիծ ներկայացրել էին Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը։

«Իզուր էլ լսեցին տիկին Զոհրաբյանին ու հացադուլ չարեցին։ Ժամանակին պիտի սկսեին, հիմա ընդունած կլինեին»,-նշեցին խմբագրություն զանգահարած դատապարտյալների հարազատները։

Նրանց խոսքով՝ զանգվածային հացադուլին զուգընթաց ճանապարհները կփակեն։

«Զարմանալի է, որ կալանքի դառնությունը ապրած վարչապետը դեմ է այդ նախագծին։ Տուն-տունիկ հո՞ չենք խաղում։ Հետո՞ ինչ որ նախագիծը ընդդիմությունն է ներկայացրել: Բա ապացուցեք, որ ժողովրդի մասին ենք մտածում, այ իշխանական պատգամավորներ»,-ասացին նրանք։

Դատապարտյալների հարազատների խոսքով՝ հույս կա, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կհարգի դատապարտյալների նամակ խնդրանքը։ «Նա ասաց, որ խմբակցությունում տեսակետները միանշանակ չեն լինի։ Տեսնենք ովքեր կլինեն էդ դուխովները»,-ասացին նրանք։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031