Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Պետրոսյանի և Նարեկ Մալյանի մեկնաբանությունները՝ Նարեկ Մալյանի հետ կատարվածի վերաբերյալ

Մարտ 04,2019 11:26

Երեկ կեսգիշերին հարձակում է տեղի ունեցել հրապարակախոս, ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի վրա:

Նարեկ Մալյանի տեղեկացմամբ՝ տեղի է ունեցել խուլիգանական հարձակում: Նա հարձակման մեջ մեղադրում է ԵՊՀ «Ռեսթարթ» նախաձեռնության անդամներին: Իր ֆեյսբուքյան էջում Նարեկ Մալյանը մանրամասնում է. «Իրենց հանրային աջակցությունը հավասարեցվել է զրոյի, իրենք ապրում են ոչ թե հանրային աջակցությամբ, այլ դրա հուշերով: 8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։ Առևանգման փորձ։ Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։ Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց: Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել։ Մարտի 4-ին ժամը 13։00-ին կլինեմ ԵՊՀ դիմաց»։

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նարեկ Մալյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. «Ուղևորվում եմ դեպի Նարեկ Սամսոնյանի կազմակերպած ակցիա, չեմ պատրաստվում կենսակերպս փոխել: Ասել, որ կանխատեսելի չէր իմ վրա հարձակումը, ծիծաղելի է, իհարկե, կանխատեսելի էր հարձակումը: Կանխատեսել էի, որ գործի կդնեն ֆիզիկական հարձակումն ինձ վրա: Մանրամասնեմ՝ ինչու ԵՊՀ դիմաց: Գիտեմ՝ ով է կազմակերպել, իսկ «Ռեսթարթին» օգտագործեցին»:

https://www.facebook.com/narek.malyan/videos/2521636364531246/?__tn__=%2CdlC-R-R&eid=ARB2c5EEiE5htcPI3GguUqCbpfvWYRt-zXr6qwnuqVTrjgwHUyzVsO6ebmw483_tCRf6eeaXiFBvyQzi&hc_ref=ARRCar6dpVrfKxyDq5uFRNPofh9UDHmBM9hx443JNPifokH_4IfWNE6JwxBFYGf4Q8M

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում վստահեցրեց, որ Նարեկ Մալյանին մատով անգամ չեն դիպել և ոչ մի հայհոյանք չի եղել. «Ապրիլ-մայիսյան փոփոխություններից հետո բազում դրական աշխատանքներ ունենք անելու: Կան մարդիկ, որոնք փոփոխությունները չեն ուզում նկատել ու քանի որ բանական ճանապարհով՝ փաստարկներով, ինչ որ բան խոսելով՝ հաջողության չեն հասնում, մնում են անձնական վիրավորանքները: Այստեղ խոսքը Նարեկ Մալյանի մասին է, որն ամեն ինչ արել է, որ ԵՊՀ-ում տուրք տանք իր սադրանքներին, հոգաբարձուների նիստը տեղի չունենա, բայց մենք չտրվեցինք այդ սադրանքներին: Թավշյա հեղափոխության ընթացքում արժանապատվության պայքար է եղել, մեզ մոտ արժանապատվությունը մնացել է: Գիտենք՝ քաղաքային իշխանության համար աղբահանման խնդիրն ամենալուրջն է: Աղբը՝ աղբամանում ակցիայի շրջանակում Նարեկ Մալյանին գրկած տարել ենք, ոստիկանների շնորհիվ նա չհայտնվեց աղբամանում: Տեսանյութը կհրապարակենք»:

https://www.facebook.com/davidpetrosyan.david/videos/2966457603368172/

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031