Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիր ծիրանի. 2004 թվականից Երևանի կենտրոնում որբ մնացած այս շինությունը գուցե հրաշքի շնորհիվ` Աստծո կամոք չէր քանդվել

Մարտ 04,2019 10:46

Կրկին Երևանում լսեցինք պատմամշակութային ժառանգություն հանդիսացող շինությունների ոչնչացման ձայն: Սահմռկեցուցիչ, ոչնչացնող այդ ձայնը, գալիս է մեր պատմության հեռավոր անցյալից` դա քաղաքակրթության դեմ պատերազմն է: Այսօր այս ձայնը ազդարարում է քաղաքակիրթ ժողովրդի դեմ ամբարտավան իշխանության «դուխով» արշավանքը:

Մեր տարածաշրջանում բարբարոսների արշավանքը, հատկապես ընդգծվում է պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ` Ադրբեջան պետությունը բնաջնջեց հազարավոր խաչքարեր, Թուրքիա պետությունը ոչնչացրեց հազարավոր եկեղեցիներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ավիրեց հնագույն Պալմիրա, Նեմրութ քաղաքների շինությունները և հնագույն այլ հուշարձաններ։ Պալմիրայիում բարբարոսները ավիրեցին հնագիտական բացառիկ արժեք ներկայացնող քաղաքի Հաղթական կամարը։ Հին ժողովուրդների մոտ, որոնցից են հայերը՝ կամարը ունի տոնականության խորհրդանիշ:

Բարբարոսության բացառիկ օրինակ է Երևանի քաղաքապետարանի կողմից տրված` Խորենացու 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային մասի քանդման թույլտվությունը, որը 2004 թվականին շենքի անօրինական ապամոնտաժումից հետո պահպանվել էր (շենքը կառուցվել է 1950 թվականին, այդ շենքում գործել է Լուսավորության նախարարությունը): Շենքի ճակատային մասը բացառիկ է իր կամարների շնորհիվ, որոնց գույնը և քանդակները մեզ տանում են դեպի մեր հազարամյակների քաղաքակրթության ակունքներ:

Երևանի քաղաքապետարանը մի քանի օր առաջ շենքի ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով` բազմահարկ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով թույլատրել է իրականացնել քանդման աշխատանքներ: Այս պահին հատուկ տեխնիկայի միջոցով` բարբարոսաբար քանդում են կամարները:

2004 թվականից Երևանի կենտրոնում որբ մնացած այս շինությունը գուցե հրաշքի շնորհիվ` Աստծո կամոք չէր քանդվել, կամ Երևանը քանդող նախորդ իշխանության ձեռքը չգնալու պատճառով այդ հոյակերտ շինության կամարները քանդելու համար թույլտվություն չէր տրվել:

Աստծո կամքը մեզ երկար է պաշտպանել, սակայն այն չի կարող լինել հավերժ, եթե չլինի օրենքի գերակայության ուժի գիտակցումը:

Կրկին օրենքի անտեսում և իրավագիտակցության բացակայություն:

Դժբախտ շրջան` չկա Աստված և օրենք:

Նորից արշավանք մշակույթի դեմ` այս անգամ «Թավշյա» սովյալ և նզովյալ խմբավորման կողմից:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝  Զարուհի Փոստանջյան

4 մարտի 2019թ.jm

Լուսանկարները՝ Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031