Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է նախկին իշխանությունները կաշառք վերցնելու պայմանավորվածություններ էլ ունեն, միանգամից վերցրեք». Նարեկ Սամսոնյան

Մարտ 04,2019 11:02

«Սուպեր մամա, սիրուն չի», «Սա վանդալիզմ է» պաստառներով, այսօր «Մարիոթ» հյուրանոցի մոտից մեկնարկեց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած բողոքի ցույցը՝ ի պաշտպանություն Խորենացի 13 հասցեում գտնվող կրթության եւ գիտության նախարարությանը պատկանած շենքի։ 1950-ականների այդ կառույցը նախօրեին քանդվել է։

Քաղաքապետարանի տարածած պարզաբանման մեջ ասվում է, որ շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը եւ, որ այն հուշարձան-շենք չէ։

Ցույցի մասնակիցները տանում էին նախկին եւ ներկա իշխանավորների նկարները՝ կողք կողքի. «Սակայն ինչ տարբերություն» մակագրությամբ։

Ցույցի սակավամարդ լինելու առնչությամբ «Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն էլ սկզբում 5-6 հոգով էր քայլում։ Նա հիշեց՝ երբ նախկին իշխանությունների ժամանակ հուշարձան էր քանդվում, քաղաքացիական ակտիվիստները հավաքվում, ցույցեր էին անում, Տիգրան Համասյանին էին կանչում նվագելու, ջութակ էին նվագում․ «Ինչո՞ւ Զառա Հովհաննիսյանը հիմա ջութակ չի նվագում, ո՞ւր են երկաթյա ցուցափեղկեր կոտրող մարդիկ»։ Նարեկ Սամսոնյանը եզրակացնում է՝ հիմա լռում են եւ դա նշանակում է, որ այն ժամանակ իրենք դա անում էին քաղաքական նպատակով։

Քաղաքապետարանի ներկայացրած պարզաբանումը, որ շենքը քանդելու թույլտվություն տրվել է դեռ 2004-ին, ցույցի մասնակիցներին չի բավարարում, քանի որ եթե նախկին իշխանությունները սխալ են արել, ապա արդեն 9 ամիս է՝ այլ իշխանություն գոյություն ունի, որը կարող էր վերանայել նախկինի սխալները՝ չեղարկելով դրանք։ «Ինչո՞ւ այդ շենքը ընդգրկված է պահպանվող հուշարձանների ցուցակում․ ինչո՞վ էին նախկինները կաշկանդված, որ չէին ընդգրկում, ինչո՞վ եք դուք կաշկանդված, որ չեք ընդգրկում»,- Հայկ Մարությանին եւ Արթուր Մեսչյանին հարց է ուղղում Նարեկ Սամսոնյանը եւ հեգնում․ «Կարող է նախկին իշխանությունները կաշառք վերցնելու պայմանավորվածություններ էլ ունեն, միանգամից վերցրեք, նոր սերիալ կնկարեք, «Սուպեր մամա -3»-ը լավ կդիտվի, երբ քաղաքապետ չլինեք։ Համարում եք, որ ճի՞շտ եք անում, որ շենքը քանդում եք, կարո՞ղ է կաշառք եք վերցրել։ Ի՞նչ է սա, եթե ոչ վանդալիզմ, ինչո՞վ եք տարբերվում նախկին իշխանություններից։ Որ 90 տոկոս ակծիվիստներին մտցրել եք ավագանի, նրանց վրա 100 տոկոսանոց ազդեցություն ունեք, դրանով ե՞ք վստահ»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/samsonyan.narek/videos/2282852191777926/?__tn__=%2CdlC-R&eid=ARD_SkzZNv2ZzasI6raT5hMY92NToXwUlvE3BvQpnHeeLKU6YM3dNXELcvNonDh8DQ9Tw_5OqJb_bPgC&hc_ref=ARRM3IQwzog2dI0XtGiOBUk7-FtEnBhEP-ZKsQm2v7JvjAD2WLGZFRjuToiUocTUHkw

Նարեկ Սամսոնյանն անդրադարձավ նաեւ գիշերը, Նարեկ Մալյանի վրա տեղի ունեցած հարձակմանը։ Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերը, Նարեկ Մալյանի տան մուտքի մոտ։ Հիշեցնենք, ըստ Նարեկ Մալյանի, իրեն մոտեցող մեկ տասնյակ անձինք եղել են «Ռեսթարտ» կազմակերպության անդամները։ Տեղի է ունեցել քաշքշուկ, հետո միջամտել է ոստիկանությունը։ Բոլորն էլ բերման են ենթարկվել, ավելի ուշ ազատ են արձակվել։

Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ միջադեպը եղել է այն պատճառով, որ ուրբաթ օրը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում Նարեկ Մալյանը մանրադրամներ էր լցրել սեղանին՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին փոխանցելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031