ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը Քաղաքացու օր հռչակելու նախաձեռնությանը, ֆեյսբուքյան իր էջում հումորային գրառում է կատարել․
«Այսօր իմացա, որ մեր փառապանծ իշխանությունները ապրիլի 23-ը ուզում են հռչակել «Քաղաքացու օր»:
Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց կիսատ է:
Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մտցնեն նոր, հեղափոխական օրացույց:
Օրինակ՝
1. Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն:
2. 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով:
3. Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-ով:
4. Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին:
5. Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը՝ Թավշյա և ձմեռը՝ Թրաշով:
6. Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ:
«Նոր Հայաստան՝ նոր օրացույց» նախաձեռնություն»։
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217698946323560