Ռեժիսոր Արարատ Գրիգորյանը հայտնի է որպես մրցանակների արժանացած երկու ֆիլմի («Ադապտացիա» (2017) և «Ճայը» (2019), ռեժիսոր՝ Մաննե) պրոդյուսեր: Նա նաեւ բեմադրել է ներկայացումներ՝ «Վարպետը և Մարգարիտան» (2016), « Առլեզ»(2017) , «Մարիա Կալլաս» (2017):
Aravot.am-ին Արարատ Գրիգորյանը տեղեկացրեց նկարած առաջին` Seven տեսահոլովակի մասին, որի աշխատանքները սկսել էլ անցյալ ամռանից: Նկարահանումները կատարվել են Երեւանում եւ Արագածում: Սա Արարատի եւ իսպանաբնակ երգչուհի Էմմա Մելիքյանի համատեղ աշխատանքն է: Պրեմիերան համացանցային է և արդեն հասանելի է դիտման համար:
https://www.youtube.com/watch?v=Zl3s6A0t3JU#utm_source=youtubetofb.com&utm_medium=Facebook
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արարատ Գրիգորյանը