Մարտի 2-ին, ոստիկանության պետի հրամանով, տարբեր ստորաբաժանումների մի շարք ոստիկաններ ներկայացան բարեխիղճ և սրտացավ ծառայության արդյունքում կոչումներ ստանալու: Ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը սպայական ուսադիրները ծառայողներին անձամբ է հանձնում:
«Ես կարծում եմ, որ ոստիկանի համար կոչումը պարգև է և անաչառ ու ազնիվ ծառայության լավագույն գնհատականը»,-ասաց ոստիկանության պետը:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիների վստահությունը ոստիկանության նկատմամբ, ինչը հնարավոր է միայն մասնագիտական գիտելիքների, աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ: Ոստիկանության պետը հույս հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն ծառայողական պարտականությունների ավելի պատարաստակամ ու բարեխիղճ կատարմանը, ձեռքբերումները կպարտավորեցնեն օրենքին ու ժողովրդին ծառայելիս լինել ավելի կարգապահ, սրտացավ ու սկզբունքային:
«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում անփորձանք ու արդյունավետ ծառայություն»,-ասաց Վալերիյ Օսիպյանը:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ