Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան էլ Փաշինյանն ու Ռոհանին ժպտան, անորոշությունները դեռ պահպանվելու են». Ստյոպա Սաֆարյան

Մարտ 02,2019 15:34

«Նման այցերը կարեւոր են ՀՀ-ի համար, բայց այնպես չէ, որ Իրանի համար ամեն ինչ հասկանալի է: Շատ դեպքերում մեզ էլ հասկանալի չէ Իրանի պահվածքը: Տարիների ընթացքում ավելի շատ եղել է ոչ թե գործ, այլ խոսք»,-«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի մասին քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Նրա գնահատմամբ՝ 2018 թ.-ին ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն Իրանի ղեկավարության շրջանում անորոշությունների տեղիք են տվել. «Նրանք փորձում են մեր հեղափոխությունը նմանեցնել իրենց հեղափոխությանը, երբ դաշնակիցներ են փոխվում: Որքան էլ Փաշինյանն ու Ռոհանին ժպտան հեռուստաէկրաններին, անորոշությունները դեռ որոշ ժամանակ պահպանվելու են»:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, ՀՀ-ԱՄՆ փոխայցերը եւս սրելու են Իրանի անորոշությունը, քանի որ ԱՄՆ-ի հետ, ինչպես հայտնի է, այդ երկիրը թշնամական հարաբերություններ ունի. «Զուգահեռներ տանելն անխուսափելի է, բայց տարածաշրջանում ՀՀ-ն չի անտեսել Իրանին, նա էլ անկեղծ է անվտանգության շուրջ հայտարարություններում: ՀՀ-ն տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանման գործոն է, ինչը շատ կարեւոր է Իրանի համար»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031