Լրահոս
Օրվա լրահոսը

21-ր դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունը. նոր զեկույց՝ Ադրբեջանում հայկական մշակույթի ոչնչացման մասին

Մարտ 02,2019 15:08

Hyperallergic ամսագիրը հրապարակել է ծավալուն զեկույց, որի համաձայն Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարում զբաղվել է երկրի հայկական պատմական ժառանգության սիստեմատիկ ոչնչացմամբ: Զեկույցը վերլուծել է բրիտանական The Guardian պարբերականը:

Զեկույցի հեղինակներ դենվերաբնակ վերլուծաբան, ակտիվիստ և քաղաքական գիտաությունների դասախոս Սիմոն Մաղաքյանը և Սարա Փիքմանը Ադրբեջանի իշխանությունների այդ քայլը որակում են որպես «21-րդ դարի ամենախոշոր մշակութային ցեղասպանություն»: Մաղաքյանը մեծացել է այնպիսի պատմություններով՝ ինչպես է իր հայրն այցելել գեղեցիկ առեղծվածային Ջուլֆա, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում՝ Արաքս գետի ափին, և եղել է հայկական միջնադարյան գերեզմանոց՝ աշխարհի ամենամեծ հնագույն գերեզմանատունը:

Գերեզմանատանը հաշվվել է առավելագույնը 10 հազար խաչքար, որոնց մի մասը թվագրվում էր 6-րդ դարին: Երբ 1920 թ. Խորհրդային Միությունը ձևավորեց Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի ինքնավարությունները, տասնամյակների թալանի պատճառով այնտեղ հաշվվում էր առավելագույնը 3000 խաչքար: Պարբերաբար կրկնվող գողությունները ստիպեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ անել պաշտպանել այդ հուշարձանները:

Բայց դա մեծ ազդեցություն չունեցավ. 2005 թ. դեկտեմբերի 15-ին Իրանի հայկական եկեղեցու եպիսկոպոս Նշան Թոփուզյանը նկարել էր՝ ինչպես են Ադրբեջանի զինվորականները ոչնչացնում Ջուլֆայի վերջին մնացորդները, իսկ հետո մնացորդները բարձում բեռնատարի մեջ և թափում Արաքսը:

Ադրբեջանի կառավարությունը պարբերաբար արգելել է միջազգային վերահսկողների մուտքն այդ տարածք, հրաժարվել որևէ մեկնաբանություն տալ, այդ թվում այս զեկույցի համար, և շարունակ հերքում է, որ Նախիջևանում երբևէ հայեր են ապրել: Դա բարդացնում է անկախ ստուգումը, բայց Մաղաքյանը և Փիքմանը ներկայացնում են մեծ թվով դատական ապացույցներ առ այն, որ Ջուլֆայի դրամատիկ իրադարձությունները եղել են Նախիջևանի քրիստոնեական անցյալը բնաջնջելու ավելի լայն արշավի մի մասը:

Ընդ որում, նրանց զեկույցի համար անհրաժեշտ փաստերը հիմնված են ոչ թե պաշտոնական մարմինների, այլ անհատների վկայությունների վրա:

Աշխարհն իրավամբ ճանաչում է Պալմիրայում ԴԱԻՇ-ի ավերածությունները որպես պատերազմական հանցագործություն՝ ահռելի կորուտ սիրիացի ժողովրդի և ընդհանուր առմամբ մարդկության համար: Մաղաքյանը հույս ունի՝ հայերն ու ադրբեջանցիները նույնպես Նախիջևանում տեղի ունեցածը կընկալեն որպես դաժան վարչակազմի կողմից իրականացված հանցագործություն բոլորի դեմ: Ադրբեջանցի մի պատմաբան, որը նախընտրել է չհրապարակել իր անունը անվտանգության նկատառումներով, Մաղաքյանին ասել է, որ զեկույցը «բոլորիս համար է՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից», բայց հատկապես այն ադրբեջանցիների համար, որոնք չեն կորցրել իրենց գիտակցությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031