Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանական գազի տարանցումը չեմ պատկերացնում, քանի որ մենաշնորհը «Գազպրոմինն» է». իրանագետ

Մարտ 02,2019 14:37

«Գազի տարանցման խնդիրը նորություն չէ, այն ակտիվ քննարկվում էր դեռեւս 90-ականների վերջերին, երբ թուրքմենական գազը Եվրոպա արտահանելու ճանապարհ էր համարվում Իրան-ՀՀ-Վրաստան կամուրջը: Այդ խնդիրը դուրս մնաց, իսկ հիմա գազի տարանցման հարցը դժվար եմ պատկերացնում: Մենաշնորհը «Գազպրոմինն» է, ինչպե՞ս են անելու»,-«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի մասին քննարկման ընթացքում անդրադառնալով վարչապետի հնչեցրած այն հայտարարությանը, որ ՀՀ-ն պատրաստ է Իրանի համար լինել գազի տարանցիկ երկիր, ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

Մեկնաբանելով Փաշինյան-Իրանի հոգեւոր առաջնորդ հանդիպումը՝ նա մատնանշեց, որ Այաթոլլա Ալի Խամենեին ոչ բոլոր երկրների առաջին դեմքերին է ընդունում. «Նա եւս շեշտեց, որ հայ-իրանական փոխհարաբերությունների համեմատ՝ երկու երկրների ներուժի օգտագործման մակարդակը ցածր է»:

Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտությանը, Էմմա Բեգիջանյանը նկատեց. «Խամենեին մատնանշել է, որ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները հաճախ պետք է հանդիպեն: Այսինքն, նա խորհուրդ է տվել հարցը լուծել երկկողմ բանակցություններով: Սա նորմալ ձեւաչափ է, բայց ոչ Ադրբեջանի դեպքում, որտեղ երեխան մանկապարտեզից հայատյացություն է սովորում: Կարծում եմ՝ նման երկրի հետ երկկողմ բանակցություններով հարցը չի լուծվի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031