Aravot.am-ը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանից մեկնաբանություն խնդրեց Ռուսաստանից հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ հնչած այն արտահայտության վերաբերյալ, որ արցախյան արմատներով մի ռուսաստանցի հայ գործարար ցանկացել է Հայաստանում միլիարդանոց ներդրում կատարել, սակայն խոչընդոտների է հանդիպել նոր իշխանությունների կողմից:
«Եթե նման մասշտաբի ներդրում լիներ, ինչպես նշվում է տեսանյութում, նախարարը հաստատ տեղյակ ու ներգրավված կլիներ, մինչդեռ տեղյակ չէ… Չի եղել նման բան: Այդ մասին նախարարն արդեն մեկնաբանել է հինգշաբթի օրը՝ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում»,- ասաց Աննա Օհանյանը:
https://www.youtube.com/watch?v=sQLbyMnxxK8&fbclid=IwAR2CT7sVKHaqsKlOJRhbvX2co8TgRLnvfzYgpsdmKO2ZPPN4tuBCFfjLdZk
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ