«Եթե Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպմանը Բակո Սահակյանը չմասնակցեց, ուրեմն Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսել 2018-ի մայիսի 9-ին։ Կա՛մ պետք է հայ ժողովրդից ներողություն խնդրի իր ստի համար, կա՛մ պետք է ասի, որ այնքան պրոֆեսիոնալ չի, որ հավատացել է Ալիևին։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում այնպիսի բարձր պլանկա դրեց, որ այսօր ինքը չի կարող դրան հասնել։ Բայց ինքը գնաց պոպուլիստական ճանապարհով։ Ու եթե ներքին քաղաքականությունում պոպուլիզմը մի քիչ կիրառելի է, արտաքին քաղաքականությունը պոպուլիզմ չի հանդուրժում»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Բաքվի մերժումը՝ ընդունել ՀՀ առաջարկը։
Ըստ նրա՝ Փաշինյանը Ղարաբաղի հարցում չունի որևէ հայեցակարգ և ժամանակ է ձգում. «Ինչի՞ մասին պետք է խոսի Ալիևի հետ։ Դրա համար Իրանում շուստրիություն է անում ու ասում, որ օրակարգի մասին պետք է խոսեն, բայց դա աբսուրդ է։ Ինչի՞ համար են ԱԳ նախարարությունները, ՄԽ համանախագահները, որ պետության ղեկավարները պետք է օրակարգի մասին ինչ-որ բան քննարկեն»։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում